|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ գործընթացն առանց որևէ իրավական հիմանվորման սկվեց Շուռնուխից և նույնն այսօր կատարվում է Տավուշում
Արթուր Խաչատրյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել առաջարկով, որ այդ գործընթացը կանոնակրգվի և իրավական բազայի վրա այդ ամեն ինչն իրականացնեն, բայց իշխանությունները չգնացին դրան, դրժեցին իրենց խոստումը և գործընթացի համար օրենքի նախագիծ չներկայացրեցին, ավելին՝ այսօր սահմանազատումից բացի, կառավարությունը գնում է սահմանագծման։
Մանրամասն ՝տեսանյութում։