Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հնչեցին հայտարարություններ, որ սահմանազատումը Տավուշից սկսել առաջարկել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը, ես կարծում եմ՝ դա բացահայտ սուտ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Որովհետև սահմանազատումը նախ իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իրենք պետք է հասկանան, որ Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բավականին բարձր մակարդակի են և տարիների ընթացքում դրանք ձևավորվել են հենց Տավուշի անվտանգությունն իրականացնելու համար:
Այդ գյուղերը հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ: Միաժամանակ, այդ տարածքում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Խոսել, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, երբ Ադրբեջանը այսօևր գտնվում է Հայաստանի տարածքներում շուրջ 200 քկմ զավթել է, խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է սահմանազատում ու սահմանագծում եւ գնում են միակողմանի զիջումների»,-ասաց նա:
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը, քանի որ դա միակողմանի պահանջ է։
Մանրամասն՝ տեսանյութում