Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակում է անել պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկին», - հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին NEWS.ru-ին տված հարցազրույցում։
Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին վտարելու Երևանի որոշմանը։
Վոլոդացկու խոսքով՝ Փաշինյանը գնում է արդեն տրորված ճանապարհով, որը որոշում է Արևմուտքը:
«Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը, այլ ոչ թե Հայաստանն է բաժանվում Ռուսաստանից։ Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ, վարչապետը իշխանության է եկել քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի վրա: Այսօր Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն, իսկ Զելենսկին շարունակում է անել: Նա գնում է տրորված ճանապարհով, որն իր համար որոշել են անգլո-սաքսոնները, որոնք որոշել են Հայաստանը դարձնել հերթական հակառուսական ճակատը»,- ասել է Վոդոլացկին։
«Հայաստանի բնակչության կեսն ապրում է Ռուսաստանում և պատրաստ չէ խզել կապերը հարազատների հետ», - նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ հարկ է հաշվի առնել, որ առայժմ Փաշինյանի հայտարարությունները իրավական հիմք չունեն:
«Ռուսաստանը միշտ հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման օգտին: Եվ մենք մտադիր ենք շարունակել կատարել մեր պարտավորությունները, որպեսզի Հայաստանը չհայտնվի Ուկրաինայի վիճակում»,- եզրափակել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, կապերը Երևանի հետ շարունակվում են։