|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայքլ Դուգլասի եւ Քեթրին Զետա-Ջոնսի սերը միշտ կատարյալ է եղել: Թեեւ նրանց ամուսնությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ժամանակին, քանի որ Քեթրինը Դուգլասից փոքր է 25 տարով, սակայն ի զարմանս բոլորի, նրանք համարվում էին ամենաամուր զույգերից մեկը:
Դուգլասը մի առիթով ասել էր, որ երիտասարդ կին ունենալը հնարավորություն է ընձեռում իրականացնել բոլոր քմահաճույքները, իսկ Թոնի մրցանակաբաշխության ժամանակ Քեթրինը բեմից ասել է. «Դուք տեսնու՞մ եք այդ տղամարդուն, նա կինոաստղ է եւ ես քնում եմ նրա հետ ամեն գիշեր»:
Սակայն երեկ զույգը հայտարարեց, որ 13 տարվա ամուսնությունը վտանգված է: Նրանք երկուսն էլ այժմ ապրում են առանձին եւ հայտարարել, որ դեռեւս դատարան չեն դիմի ամուսնալուծության համար. տեղեկացնում է Daily Mail-ը: