կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 15:02
Քաղաքական

Այս պահին ընտրակաշառք չի բաժանվում. Գալուստ Սահակյան

Այս պահին ընտրակաշառք չի բաժանվում. Գալուստ Սահակյան

Այս պահին ընտրակաշառք չի բաժանվում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ըստ երևույթին` մարդիկ, ովքեր պիտի ընտրվեն, հանդիպում են ժողովրդին, տարբեր բաներ են խոստանում, բայց այս պահին որևէ մեկը ընտրակաշառք չի կարող տալ: Դեռևս քարզչությունն էլ չի սկսվել: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այդպիսի բան չլինի»,- նշեց նա:

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ դեսպանը կոչով դիմել է կուսակցություններին, որ չփորձեն գնել ընտրողի քվեն և դադարեցնեն այդ գործընթացը, Սահակյանն ասաց. «ԱՄՆ դեսպանը կամ մյուսն ինչ կասեն, թե չեն ասի, ինչ-որ տեղով ընդունելի եմ համարում, մեր ժողովրդին է անհրաժեշտ, որ ընտրությունները լավ անցեն»:

ԱԺ նախագահը նշեց, որ իշխանությունը և ընդդիմությունը համոզված են, որ «քվեարկության օրը որևէ ձախողված վճիռ չի կայացվելու»:

Ի դեպ, Սահակյանը լրագրողների հարցերին պատասխանելուց հետո մտավ Դաշնակցության խմբակցության սենյակ, սակայն մինչ մտնելը պատասխանեց հարցին՝ արդյոք քննարկվելո՞ւ է Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպը՝ Բազմասեր Առաքելյանի և դաշնակցականների միջև:

«Ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ ես, ո՛չ մյուսը չգիտենք՝ ինչ է եղել: Չեմ կարծում, որ մենք պետք է նստենք և որոշենք՝ ով ում հետ է կռվել պատգամավոր դառնալու համար: Մենք պետք է այնպես անենք, որ միջադեպեր չառաջանան»,- ասաց նա:

Մարտի 1-ի դեպքերի մասին խոսելով՝ Սահակյանն ասաց. «Բազմաթիվ գործեր կան հարուցված, սակայն հիմնականում չի պարզվել, թե ովքեր են կատարել: Չեմ կարծում, որ գործը փակված է, իշխանությունն ու ընդդմությունը պետք է այնպես համագործակցեն, որ գտնեն` հիմնական պատճառները որն են եղել: Այսպես եմ խոսում, որովհետև, երբ արդեն ժողովուրդը հավաքվել էր ու բան էր պահանջում, այդ ընթացքում է եղել ամեն ինչ, իսկ ես այնտեղ չեմ եղել: Այնտեղ եղել է հիմնականում ընդդիմությունը, ընդդիմությունը կարող է մեծ օգուտ տալ այս գործին»: