կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 16:41
Հասարակություն

Պատասխանող կողմի փաստարկներն անհիմն են. ՍԴ նիստ

Պատասխանող կողմի փաստարկներն անհիմն են. ՍԴ նիստ

Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը քննող նիստը շարունակվում է:

 

Դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը միջնորդեց` եզրափակիչ ելույթները չսահմանափակել 30 րոպեով: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը բավարարեց միջնորդությունը` չսահմանվեց ժամկետ, սակայն խնդրեց պահպանել ողջամտությունը և ելույթները հնարավորինս հակիրճ ձևակերպել:

 

Դիմող կողմի ներկայացուցիչ` փաստաբան Մերի Խաչատրյանը իր խոսքում անդրադարձավ մի քանի կարևոր կետերի, նախ` խտրականության օրենսդրորեն բացառումը, և պնդեց, որ վիճարկվող իրավանորմերը ենթադրում են խտրական վերաբերմունք 1974 թվականից հետո ծնված անձանց, ինչպեսև` տարբեր եկամուտներ ունեցողների հանդեպ, քանի որ պահվող պարտադիր վճարների տոկոսաչափերը նույնպես տարբեր են լինելու:

 

Մ. Խաչատրյանը, հղում անելով միջազգային և ներպետական օրենսդրական ակտերին, ասաց, որ պատասխանող կողմն այդպես էլ չկարողացավ պատասխանել հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ և ողջամիտ համարվում մարդու եկամուտի տնօրինմանը միջամտելը, որքանո՞վ է իրավաչափ խտրական վերաբերմունքի դրսևորումը:

 

Արծվիկ Մինասյանը նույնպես, անդրադառնալով պատասխանող կողմերի ներկայացրած դիրքորոշումներին, հայտնեց, որ որևէ փաստարկ չներկայացվեց, որոնք կհիմնավորեն, որ համակարգի ներդրումը չի հանգեցնի մարդկանց իրավունքների ոտնահարման: Դրանք հիմնականում մանիպուլյացիաներ են, որոնք տպավորություն են թողնում, թե համակարգը կայուն է և դրական արդյունքներ է ապահովելու:

 

Այնուհետև խոսքը տրվեց պատասխանող կողմին: Այժմ իր եզրափակիչ ելույթն է ներկայացնում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը