|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ցեղասպան պետություն Ադրբեջանը օկուպացված Արցախում առաջնահերթ պղծում և ոչնչացնում է էն ամենը, ինչը կապ ունի մեր եկեղեցու/հավատի, պետականության և ազատամարտի հետ»,-գրում է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համահիմնադիր Ալվինա Աղաբաբյանը։
Նա ընդգծում է՝ հայ մարդու պատմության և ինքնության, հայ մարդու կռվի ու հաղթանակի հետքերը և ապագա պայքարի սաղմերը մեռցնելու գործընթաց է։
«Այն նույնությամբ տեղի է ունենում նաև մեզանում, պարզապես ԴԵՌ գաղափարական դաշտում, ինչը շեշտակի մոտեցնում ու մեծացնում է Ստեփանակերտի էս պատկերը Երևանում ունենալու հավանականությունը...
Նկարում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քանդված շենքն է։ Երևում է, որ քանդված է նաև անմիջապես նրա կողքը կառուցված Արցախի պատերազմի վետերանների միության շենքը»,-գրել է նա։