Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․
«Երանի նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան (Հովհաննես 20:28)
Երբ ծնվել եմ, Մեծ Հայք չի եղել, իմը չեն եղել տատերիս ու պապերիս ծննդավայր Կարսն ու Վանը։ Բայց Արցախի ազատագրումն ինձ միշտ հույս է տվել, որ մի օր Արցախի պես Կարսն ու Վանն էլ ենք հետ բերելու, եթե մեկը կարեցել ենք, մյուսներն էլ ենք կարենալու։
Հուսահատվե՞լ եմ հիմա։
Ոչ։
Ի՞նչն է ուժ տալիս։
Հայկական ամբողջական հողահավաքի՝ Մեծ Հայքի վերականգնման անփոփոխ նպատակը։
Այո, էդ ճանապարհին հետ քայլ ենք ունեցել, Արցախի մեծ մասն ենք թուրքին տվել, Սյունիքից, Վայոց Ձորից ու Գեղարքունիքից հատվածներ ենք տվել, բայց․․․ հետ քայլը դեռ պարտություն չէ։
Եթե մի անգամ կարեցել ենք, էլի ենք կարենալու։
Կարս ու Վան, Մուշ ու Կարին ճանապարհը Սյունիքով ու Արցախով է անցնում։ Պահեցինք ու վերաազատագրեցինք Սյունիքն ու Արցախը, Կարս ու Կարին էլ կհասնենք։ Չարեցինք դա, թշնամին մեզ ուղղակի կուլ է տալու։
Մեծ Հայքը ցնդաբանություն չէ՞։
Ոչ։
Մեծ Հայքը մեզ ապրեցնելու ունակ, պատմականորեն արդար ու բնույթով ագրեսիվ գաղափարն է, որից կառչել, որի հետևից գնալ է պետք։
Ու թող դա իրականություն դառնա թեկուզ 100 կամ 200 տարի հետո։
Ես Մեծ Հայքը չեմ տեսել, բայց հավատում եմ, որ եթե ոչ ես, ապա իմ սերունդները Մեծ Հայքում ապրելու են, այն էլ տիրոջ իրավունքով։
Նարեկավանքն է՝ կառուցված 10-րդ դարում Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղում, որտեղ ծնվել ու ապրել են տատիս ծնողները․․․»։