կարևոր
4165 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-14 11:02
Քաղաքական

33 տարի առաջ այս օրը Ադրբեջանի իշխանությունները մեկ շաբաթ շարունակ իրականացրին Բաքվի հայերի կոտորածը․ Ալվինա Աղաբաբյան

33 տարի առաջ այս օրը Ադրբեջանի իշխանությունները մեկ շաբաթ շարունակ իրականացրին Բաքվի հայերի կոտորածը․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․

«33 տարի առաջ այս օրը Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին և մեկ շաբաթ շարունակ իրականացրին Բաքվի հայերի կոտորածը։

Այն հայերի, որոնք տասնամյակներ շարունակ ապրել ու արարել էին Ադրբեջանի համար, որոնք Ադրբեջանի օրինապաշտ քաղաքացիներ էին եղել։

Ինչու՞ էին ադրբեջանցիները կոտորում նրանց։

Որովհետև հայ էին։

Այո, հենց էդպես՝

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅ ԷԻՆ։

Արդյո՞ք այս 33 տարիների ընթացքում Ադրբեջանն ու ադրբեջանցին փոխվել են, արդյո՞ք փոխվել են նրանց ծրագրերն ու նպատակները մեր հետ կապված։

ԻՀԱՐԿԵ՝ ՈՉ

Արդեն 33 օր է՝ Ադրբեջանը պաշարման մեջ է պահում Արցախն ու 120000 հայ մարդու։

33 օր է՝ թշնամին 120000 հայ մարդու զրկել է սնունդ ու դեղորայք ստանալու հնարավորությունից, պարբերաբար անջատում է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, կապը, որ հայ մարդը ցրտից ու սովից մահանա, չդիմանա դժվարությանն ու լքի իր հայրենի հողն ու իր տունը։

Արդյո՞ք սա 33 տարի առաջվա նույն ցեղասպան քաղաքականությունը չէ։

Արդյո՞ք սա մեկ դար առաջ թուրքի կողմից իրականացված հայոց ցեղասպանության և հայոց հայրենազրկման շարունակությունը չէ։

ԻՀԱՐԿԵ՝ ԱՅՈ։

Միֆական ու սուտի «միջազգային հանրությանը», «քաղաքակիրթ ու մարդու իրավունքների պաշտպան» արևմտյան երկրների իշխանություններին ուղղված կոչերով ոչ մի հարց էլ չի լուծվելու։

Թուրքի թաթը հայ մարդը պիտի կոտրի՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ մեր բնական ու իրական դաշնակիցների հետ միասին։

Հնարավո՞ր է սա։

ԻՀԱՐԿԵ՝ ԱՅՈ։

Հայի հանդեպ թուրքի ցեղասպան քաղաքականության շղթան կոտրել է պետք, թե չէ վաղն էլ Երևանն են պաշարելու ու վերջին հային կոտորեն հրապարակի լույսերի ներքո»։