Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ ասում ենք 29800 քառ կմ, դա նշանակում է.
▪︎Ադրբեջանին ենք տալիս Արցախն ամբողջությամբ,
▪︎Ադրբեջանին ենք տալիս Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով,
▪︎Ադրբեջանին ենք տալիս Տավուշի մարզից զգալի հատված և Բերդի տարածաշրջան տանող միակ նորմալ երթևեկելի ճանապարհը,
▪︎Ադրբեջանին ենք տալիս Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ, որը ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո,
▪︎հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում,
▪︎ուղիղ հարվածի տակ է դրվելու Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան,
▪︎տասնյակ գյուղեր Արարատի և Տավուշի մարզերում հայտնվելու են թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին,
▪︎Հայսատանը կանգնելու է անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետի առաջ։
Նկարներում Թեժքարն է ու նրանից բացվող տեսարանը»։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ազգային ժողովում ու կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Դարձյալ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառակուսի կիլոմետր տարածք ունի, և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող: Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք, և այս դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության չի ենթարկվելու: Կրկնում եմ՝ մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի ներխուժած ուժերը՝ ագրեսոր ուժերը, պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից: Մենք բոլոր ատյաններում և բոլոր հնարավոր միջոցներով պետք է հետապնդենք այս դիրքորոշումը և հասնենք առաջադրված խնդրի լուծմանը»։
Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ, ԵՊՀ դասախոս