կարևոր
4633 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-03 16:33
Քաղաքական

Ինչի՞ դիմաց են թուրքերը համաձայնել բացել ճանապարհը․ պահանջները բավարարվե՞լ են․ Ալվինա Աղաբաբյան

Ինչի՞ դիմաց են թուրքերը համաձայնել բացել ճանապարհը․ պահանջները բավարարվե՞լ են․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․

«ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԲԱՑԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ։

Ադրբեջանական զինծառայողները Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել էին պահանջելով՝

  • փակել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղի ոսկու հանքը, իբր թե հանքի շահագործումը բնապահպանական խնդիրներ է առաջացնում,
  • ադրբեջանցի "փորձագետների խմբի" ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների "ապօրինի շահագործման" "հետաքննություն և մշտադիտարկում" իրականացնելու։

 

ԱՐԴՅՈ՞Ք ՆՐԱՆՑ ԱՅՍ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ԵՆ։

Եթե ոչ, հրաշալի է։

Եթե այո, նշանակում է

  • Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչական դրսևորումը հաջողվել է, թշնամին ևս մի նախադեպ է ստեղծել՝ մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու և իր ցանկացածը ստանալու համար,
  • ևս մեկ-երկու նման "հաջող" փորձ և թշնամին այլևս չի բավարարվի Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին միացնող միակ ճանապարհը մի քանի ժամ փակ պահելով, այլ վերջնականապես կփակի այն՝ ամբողջական շրջափակման մեջ առնելով Արցախն ու իր 120000 բնակչությունը,
  • Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափմանն ու գրավմանն ուղղված իր քայլերում թշնամին ուժեղացնում է տնտեսական ճնշման գործոնը՝ փորձելով տնտեսական կարևորագույն օբյեկտների փակմամբ Արցախը կանգնեցնել տնտեսական աղետի առաջ և զրկելով Արցախը գոյատևման հնարավորությունից,
  • Արցախում այս գործիքակազմի հաջողության պարագայում Ադրբեջանը վստահաբար այն կիրառելու է նաև ՀՀ տարածքում, օրինակ՝ մի գեղեցիկ օր Իշխանասարի հատվածում կփակի Երևան-Սյունիք-Արցախ/Իրան մայրուղին ու կբավարարի իր հերթական պահանջ-վերջնագիրը․․․»։