Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․
«ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի "կացարանն" է, որտեղ գիշերը հրդեհ էր բռնկվել։
44-օրյա պատերազմից ու նոր առաջնագիծ "ստանալուց" անեցել է 2 տարուց ավելի։
Փաստ 1 - 2 տարվա ընթացքում, որը բավարար է 100 հարկանի երկնաքերեր կառուցելու համար, մեր զինծառայողների համար չեն կառուցվել բոլոր, այդ թվում՝ հակահրդեհային նորմերին ու պահանջներին համապատասխան զորամասեր։
Փաստ 2- Մեր զինծառայողներին, սպաներին ու զինվորներին պատերազմից 2 տարի անց շարունակում են "տեղավորել" վրանների կամ նման տների մեջ, որտեղ ցանկության դեպքում անգամ հակահրդեհային միջոցառումներ կամ անձնակազմի տարհանում հնարավոր չէ կազմակերպել։
Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ գումարի խնդիր չի եղել․․․»։