Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կա՞ն տնտեսվարողներ, որոնք թերլիցքավորում են կատարում, խառնում են բենզինի տեսակները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այս հարցը կրկնեց ԱԺ ամբիոնից, քանի որ հստակ պատասխան չէր ստացել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահից։ Պատգամավորի խոսքով՝ մենաշնորհը և օլիգարխիան կա, ինչքան էլ ասեն չկա։
Բենզինի գնի հարցով նա հակադարձեց Գեղամ Գևորգյանին․ «Ասում եք՝ Ղրղզստանը Ղազախստանին սահմանակից է, իսկ մենք Պարսկաստանին սահմանակից չե՞նք։ Այն որ ասում եք՝ դրա համար է այնտեղ էժան։
Պարսկաստանը մեզ հետ սահման չունի՞։ Եթե Պարսկաստանում 11 դրամ է, ինչի՞ այստեղ հարմար գին չէ։ Մեր քաղաքացին ուզում է իմանալ՝ եթե Պարսկաստանում 11 դրամ է, Պարսկաստանն էլ մեր հարևանն է, ո՞րն է խնդիրը։ Կամ ԵԱՏՄ շուկայի մեջ ենք, Վրաստանում ավելի էժան է բենզինը, քան Հայաստանում։ Վրաստանը ԵԱՏՄ անդա՞մ է, ո՛չ։ Ո՞րն է խնդիրը, որ այդ հարկերը, տուրքերը չի մուծվում, մի բան էլ առավելություն ունի։ Մեր երկիրը առավելություն ունի»։
Մանրամասն՝ տեսանյութում