|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բաքվում շարունակվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Բաքվում գտնվող` ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին, որում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ-ի հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանին Եվրասիական միություն հրավիրելու հնարավորությանը:
Նա նշել է, որ ցանկացած երկիր ինքը պետք է որոշի ՝ անդամակցե՞լ որևէ կառույցի, թե՞ ոչ: Սխալ է որևէ երկրի ինչ-որ կարծիք պարտադրելը, Ադրբեջանի դեպքում, կարծես, այդպես է դուրս գալիս:
«Երևում է՝ Ադրբեջանը կարծում է, որ ժամանակը չէ անդամակցել ԵՏՄ-ին: Մենք պետք է հարգանքով վերաբերվենք այդ որոշմանը»,- ասել է Պուշկովը:
Անդրադառնալով հարցին, թե ԼՂ հակամարտությունը խանգարող հանգամանք է ռուս-ադրբեջանական հարաբերություններում, և Ադրբեջանում շատերը կարծում են, որ եթե ՌԴ-ն ցանկանա, այդ հարցը վերջապես կլուծվի, նա նշել է. «Ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան թվում է: ԼՂ հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է, ես կասեի՝ բարդագույնը հետսովետական տարածությունում: Ռուսաստանը կարող է միայն օգնել կողմերին փոխընդունելի որոշումներ կայացնել: Հասկացեք՝ Հայաստանը մեր դաշնակիցն է, Ադրբեջանը՝ հարևանը և բարեկամը, ուստի Ռուսաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին»: