|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ-ի կողմից առգրավված լցանավերը պատկանում էին ոչ թե Իրանին, այլ Վենեսուելային: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Բեռը ներառում էր բենզին, որը Իրանը վաճառել էր Վենեսուելային: ԱՄՆ-ը բռնագրավել է Վենեսուելայի, ոչ թե Իրանի ունեցվածքը», - մեջբերում է IRIB-ը:
Օգոստոսի 13-ին The Wall Street Journal-ը հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները առգրավել են լցանավեր, որոնք նախատեսված էին Իրանից Վենեսուելա վառելիք փոխադրելու համար: Պարբերականի տեղեկություններով՝ նավերը հսկողության տակ են վերցվել առանց ռազմական ուժի կիրառման և ուղևորվել են Հյուսթոնի (Տեխաս) նավահանգիստ:
Հաջորդ օրը Կարակասում Իրանի դեսպան Խոջաթ Սոլթանին հերքեց թերթի տեղեկությունները՝ հայտարարելով, որ տանկերի սեփականատերը և դրոշները ոչ մի կապ չունեն Թեհրանի հետ: