Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հոկտեմբերի 14-ին` ժամը 09.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1967 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ նշված հասցեում դանակահարվել է:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին` ժամը 09.20-ի սահմաններում, Նոր Արեշի 27-րդ փողոցի թիվ 45 տանը իրենց հարևան Անդրանիկը վիճաբանել է իր հետ և սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք: Պարզվել է, որ Անդրանիկը 1962 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն է: Անդրանիկ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: