|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը բոլոր հարթակներում բոլոր կողմերից ստանում է այն, ինչ իրեն պետք է, իսկ Փաշինյանն ամեն տեղ պարտվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններին։ Խաչատրյանի խոսքով՝ անկախ դրանից, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, միջնորդն ով է, եթե երկրի ղեկավարը ի զորու չէ պաշտպանել երկրի շահերը, ուզում եք բանակցությունների սեղանը լուսնի վրա դրեք։ Այն, որ Փաշինյանն աշխատում է այս պետության դեմ, կասկածի տեղ չի թողնում։
Խաչատրյանը նաև անդրադարձավ կառավարության վերջին նիստում Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք որակելով պարզ շանտաժ ժողովրդի դեմ։ «Պարզ շանտաժ է դա, սպառնալիք է, ժողովրդի ոգին կոտրելու քաղաքականության դրսևորումներից էր»։
Մանրամասն՝ տեսանյութում