կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 15:38
Տարածաշրջան

Աղրըի քաղաքապետն առաջարկել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով գունավորել Արարատ լեռը՝ հայերի ոգին կոտրելու համար

Աղրըի քաղաքապետն առաջարկել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով գունավորել Արարատ լեռը՝ հայերի ոգին կոտրելու համար

Թուրքիայի Աղրը քաղաքի քաղաքապետ Սավջը Սայանը, որը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է, հայտարարել է, որ աշխատանքներ են տանում Արարատ լեռը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների գույներով ներկելու ուղղությամբ։

«Որպես Աղրըի քաղաքապետարան՝ արագ մի աշխատանք ենք անում... Շուտով Աղրը լեռան (Արարատ լեռան թուրքերեն անվանումը)՝ դեպի Հայաստան նայող կողմից այս տեսարանին ականատես կլինեք։  Հուսով եմ՝ ռազմաճակատում Հայաստանի ոգին կկոտրի», –  Twitter–ում նշել է թուրք քաղաքապետը։