|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցնում Փարիզի հասցեին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու համար»։
«Ֆրանսիան ռազմատենչ քաղաքականություն է վարում, զինում է Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար», - ըստ ադրբեջանական APA գործակալության՝ «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը։
Բաքուն բազմիցս է Փարիզին մեղադրել «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Ալիևն անակնկալ չեղարկեց հոկտեմբերի 5-ի Գրանադայի հանդիպումը, որտեղ կողմերը պատրաստվում էին քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանի հիմնական դժգոհությունը Ֆրանսիայի մասնակցությունն էր և Փարիզի վերջին հայտարարությունները՝ Հայաստանին աջակցելու վերաբերյալ։