Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
168.am-ի փոխանցմամբ, քաղաքացի Նարինե Հովհաննիսյանը հարցրել է. «Արտաքին քաղաքական ի՞նչ գործիքներ են պետք և ի՞նչ դաշնակիցներ, որպեսզի այս իրավիճակը հարթվի»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Փաշինյանն այնպես է քանդել Հայաստանի դիրքերն աշխարհում, այնքան արկածախնդիր և դավաճանական քայլերի է դիմել, այնքան է թուլացրել և հյուծել մեզ, որ իրենից հետո նախ կարիք կլինի կայունացնել վիճակը, նոր անցնել բուժումների։ Այնպես, ինչպես ծանր վիճակում գտնվող հիվանդների դեպքում է։
Ամենակարևորն այն է, որ արտաքին քաղաքականության գործիքների և դաշնակիցների մասին խոսելուց առաջ, կենսական կարևոր է վերանայել արտաքին քաղաքականության սկզբունքները։ Այն պետք է բխի բացառապես մեր ազգային շահերից, իսկ Նիկոլի այսօրվա գործողությունների հիմքում բացառապես դրսի, օտարի, խալխի շահերն են, որոնց ինքնամոռաց և ազգուրաց սպասարկումը երկարացնում է Փաշինյանի պաշտոնավարումը։
Ռուս կայսր Ալեքսանդր III-ը ժամանակին ասում էր, որ Ռուսաստանն ունի ընդամենը 2 հավատարիմ դաշնակից՝ իր բանակը և իր նավատորմը։ Հայաստանն Արցախի այս պահի կորստից հետո ունի մեկ հավատարիմ դաշնակից՝ Հայկական Սփյուռքը, և պատահական չէ, որ Արցախը հանձնելուց, Ռուսաստանի հետ հարաբերություններն այլանդակելուց հետո, Փաշինյանը ջանքեր չի խնայում Սփյուռքը Հայաստանից կտրելու համար։
Ի դեպ, հիշեցնեմ, որ Ալիևի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները միջնորդների կարիք չունեն և չպետք է լինեն միջազգային քաղաքական օրակարգի մաս։ Կասկած չունեմ, որ Փաշինյանը նաև այս նսեմացմանն է համաձայնելու՝ դարձնելով մեր խնդիրները թուրք-ադրբեջանական դուետի ներքին հարց։ Նաև հիմնավոր կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացվում է բրիտանական հատուկ ծառայությունների քավորությամբ»։