Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը որևէ հստակ բացատրություն չի տալիս, թե ինչու պաշտոնանկ արեց Ներսիկ Նազարյանին ու նրան փոխարինեց ոչ պակաս օդիոզ կերպարով՝ Աշոտ Կարապետյանով, որը նույնիսկ Եվրադատարանի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ սարսափելի բռնությունների է ենթարկել մարդկանց. գրում է «Հայկական ժամանակը»:
Ինչպես արդեն թերթը նշել է, հիմնավոր կասկածներ կան, որ Ներսիկ Նազարյանը, ըստ թերթի տեղեկությունների, պաշտոնանկ է արվել ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից ստեղծված և նրանց կողմից ղեկավարվող ֆինանսական ապօրինի բուրգի բացահայտման շրջանակներում: Այդ կառույցը խաբեությամբ 2.5 միլիոն դոլար է կորզել մարդկանցից և «պայթել»:
Ուշագրավ է, որ ըստ «ՀԺ» տեղեկությունների, այդ «ֆինանսական կառույցի» գլխավոր դերակատարներից է նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից մեկի ղեկավարը, որի անունը առայժմ չի նշվում: Վերջինս ինչ-ինչ մեքենայություններով մի քանի հարյուր հազար դոլարի պարտատեր է դարձել: Իր այդ պարտքը չստանալու պատճառով, մոտ 20 օր առաջ դիմակավորված ու մինչև ատամները զինված ոստիկանների ուղեկցությամբ ներխուժել է պարտապանի սեփականությունը հանդիսացող բնակարան և նրան ստիպել այդ բնակարանը դարձնել իր կամ իր հարազատներից մեկի անունով: Գործարքը իրականացվել է և արձանագրվել ՀՀ պետական կադաստրում: Հոլիվուդյան ֆիլմերի սցենարներին հարիր ոստիկանական այդ օպերացիան, ի դեպ, իրականացվել է ոչ պաշտոնապես:
Այսինքն՝ ոստիկանության աշխատակիցները այդ օպերացիայի ժամանակ գործել են որպես ամենասովորական անհատ հանցագործներ և մարդուն պարզապես ուժով և ապօրինաբար ունեզրկել են:
Շարունակությունը կարդացեք թերթում: