|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի ապառազմականացման եւ ապազգայնացման հատուկ օպերացիան կիրականացվի մինչեւ վերջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ի մարտավարությունն իրեն լիովին արդարացրել է հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում:
Նա նշել է, որ Դոնբասում օպերացիայի հենց սկզբում Կիեւի իշխանություններին տարբեր խողովակներով խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին` անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։ «Չցանկացան: Դե ինչ, դա իրենց որոշումն է: Գիտակցումը, թե ինչ է տեղի ունենում իրական իրավիճակում, անխուսափելիորեն կգա»,- եզրափակել է Պուտինը։