|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ես վստահ չեմ, որ այն սարքավորումը, որ դրված է մեր տանը, չի համալրվել ՀՀ համապատասխան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսող հնարավորություններով: Իմ ոտքի վրա դրված սարքի մասին չէ խոսքը, այլ այն մեծ սարքի, որը իրար է կապում»,-այսօր կայացած դատական նիստի ժամանակ նման մտահոգություն է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծել է. «Ես խորը և հիմնավոր կասկածներ ունեմ, որ մեր տանը դրված սարքը պարունակում է գաղտնալսման ֆունկցիա, որը 6 ամիս իրականացվում է իմ դեմ՝ մտնելով ոչ միայն քաղաքական առօրյա, այլ նաև անձնական դաշտ: Մենք կարող ենք կազմակերպել այդ սարքի փորձաքննություն»:
Աշոտյանը առաջարկել է, որ դատարանի թույլտվությամբ ուղիղ եթերում անաչառ մասնագետները քանդեն, հերձեն այդ սարքը և տեսնեն, որ այն գաղտնալսող է: «Ես ունեմ շատ ստույգ կասկածներ»,-հավելեց Աշոտյանը: