Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սյունիքում դեռ չի վերացել վախի մթնոլորտը: Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում հաղթած պատգամավորը Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն է: Նա այն մարդն է, ում կապանցիները չեն սիրում: Դա նշանակում է, որ Սուրեն Խաչատրյանի ազդեցությունը շարունակելու է մնալ Սյունիքում: Անդրադառնալով սեպտեմբերի 29-ին կայացած ընտրություններին` ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի եւ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը:
Ըստ նրա` Հայաստանում դեռ չի ձևավորվել ընտրական մշակույթը, և Սյունիքի ընտրությունները ևս բացառություն չեն:
Նույն կարծիքին չէ, սակայն, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով` չի կարելի ասել, որ ընտրությունները, որտեղ 85% ձայն է հավաքել ՀՀԿ-ական թեկնածուն, կեղծվել են:
«Ժառանգությունը» պետք է իր պարտությունը փնտրի քաղաքական ուժի կամ իր թեկնածուի մեջ»,- ասաց նա և հավելեց, որ իրենց մնում է միայն շնորհավորել նորընտիր պատգամավորին:
Նշենք, որ, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, թիվ 38 ընտրատարածքի 50370 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 25349-ը, որոնցից 20744-ն իրենց ձայնը տվել են մարզպետի խորհրդական, ՀՀԿ-անդամ Արմեն Կարապետյանին: