|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Իջևանից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման քայլերթը հասել է Չարենցավան՝ հայտնում է Yerkir.am-ը։
Երթի հետ դեպի Երևան եկող՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նշեց, որ 6-րդ օրն է մեկնարկել են քայլերթը և ցույց տվեց՝ ինչպես Չարնցավանում հանդիպեցին ընկերների Եիևանից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ վաղն ամենաարդյունավետ շաբաթօրյակն է լինելու՝ հավաքելու ենք հանրապետության աղբն ու դեն շպրտենք։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․