կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-14 13:10
Հասարակություն

Խնդիրը աղբն է. ճարտարապետները` Երևանի հեղեղի մասին

Խնդիրը աղբն է. ճարտարապետները` Երևանի հեղեղի մասին

Այսօր  Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը լրագրողների հետ  զրույցում խոսեցին Երևանում տեղացած ուժեղ անձրևի հետևանքով առաջացած հեղեղների մասին:

Ըստ Մինասյանի` կա մի շատ պարզ բան` աղբի մեջ կորած են ջրահեռացման հատվածները: «Ամենօրյա լուրջ աշխատանքներ են պետք, որպեսզի մաքրվեն բոլոր խողովակները, այդ ցանցերը, որովհետև ճարտարապետների կողմից ամեն ինչ հաշվառված է: Երևանով անցնող Գետառը տարբեր վայրերում ունի ջուրը դուրս մղելու տեղեր, քաղաքի այդ հատվածներում աղբը սոսկալի է, չեն մաքրում այն հատվածները, որտեղ դրված են այդ ջրահեռացման ցանցերը: Դրանք լցվում են տիղմով»,- պարզաբանեց նա, ապա հավելեց, որ ամեն ինչ չի կարելի բարդել պետության վրա, և որ դա սովորական անփութության պատճառով է եղել:

Ճարտարապետի խոսքով` շենքերի թեքությունները չեն պաշտպանվում, և մեղավորը նաև կառուցապատողներն են: «Եթե նախագծերին հետևեն, նման բան չի լինի»,- ասաց նա և նշեց, որ քաղաքաշինական, ինժեներական սխալ չի կարող լինել:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ ընդգծեց, որ ճարտարապետական բոլոր հաշվարկները ճշգրիտ կատարված են, թե որտեղից ինչ գծեր են անցնելու, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել ջրահեռացումը: «Խնդիրը ոչ ճիշտ շահագործումն է. որտեղ խցանումներ են տեղի ունենում, հարկավոր է հորդաններն անընդհատ մաքուր պահել, սա է ամբողջ խնդիրը»,- ասաց ճարտարապետը: