|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուսով է, որ որևէ մեկի մտքով չի անցնում, որ ՊՆ-ն կարող էր կեղծված տեսանյութ տարածել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՊՆ-ի տարածած այն տեսանյութին, որում երևում է, որ շփման գծում նկատվել է հակառակորդի ուժի և տեխնիկայի կենտրոնացում, նա ասաց. «Ես ո՞նց կերևամ, որպես պաշտպանության նախարար, իմ անձնակազմի առջև, ո՞նց կերևա ՊԲ հրամանատարը իր անձնակազմի առջև, եթե փորձի հին կադրերը նորի տեղ ցույց տալ: Չէ՞ որ մենք, հանրային կարծիքից բացի, ունենք նաև մեր անմիջական հասարակության վստահության և ամրության խնդիր: Ո՞վ կարող է ենթադրել, որ պաշտպանության նախարարը կարող է մանիպուլյացիայի ենթարկել իր հասարակության սպայական անձնակազմի կարծիքը` հանրային կարծիքի վրա ազդելու համար, նա ուղղակի չի պատկերացնի` ինչ բան է բանակը»,- ասաց նախարարը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ՊՆ կոլեգիան չէր կարող լռել և հայտարարություն չտարածել, դա ահազանգ կլիներ, որ ՊՆ-ն ինչ-որ բան թերի է անում: «Մեզ ներքին գործընթացներն անհանգստացնում են, որովհետև մենք այս երկրի քաղաքացի ենք, բայց մեր գործառույթը մյուսն է, և դա մենք պետք է նշենք»,- նշեց Սարգսյանը: