կարևոր
2092 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-02 17:30
Քաղաքական

Ալիևը և Փաշինյանը նույն պահանջն են ներկայացնում հայ ժողովրդին․ Արթուր Խաչատրյան

Երեկ Ալիևը և Փաշինյանը նույն պահանջը ներկայացրեցին հայ ժողովրդին, երկուսն էլ հայտարարեցին, որ եթե չփոխվի ՀՀ հիմքը, որը դրվել է 1990 թ-ին, երբ ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրը, ապա Հայաստանին պատերազմ է սպասվում։ Այսօր նման արձանագրմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փաշինյանը կործանարար զիջումների մասին դեռևս մի քանի ամիս առաջ էր խոսել խորհրդարանում, երբ խոսեց հայրենասիրության մոդելի մասին և ասաց, որ այս ամենը սպառնում է մեր պետականությանը։ Երբ ես իրեն հարց տվեցի, որ նա փորձում է քանդել 3-րդ հանրապետությունը և ստեղծել 4-րդ հանրապետութունը՝ նա չժխտեց, ասաց, որ իր համար թվաբանությունը կարևոր չէ»,- նշել է Խաչատրյանը։
Խաչատրյանն ընդգծեց, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Փաշինյանի կառավարությունը Ալիևի մարիոնետային, խամաճիկ կառավարությունն է և անում են բացարձակ այն, ինչ Ալիևն իրենից պահանջում է։

«Ինձ մի հարց է հետաքրքրում՝ նա փաթեթայի՞ն զիջումների է գնացել նոյեմբերի 9-ից հետո, թե սրանք փուլային զիջումներ են, երբ Ադրբեջանն ինչ-որ բան է պահանջում, սրանք զիջում են, Ադրբեջանի ախորժակըվ գրգռվում է և Ադրբեջանը դարձյալ նորանոր զիջումներ է պահանջում։ Որտե՞ղ է սրա վերջը։ Ես իրոք չեմ տեսնում, որովհետև ցանկացած զիջում, որ Ալիևը մաստը ճտացնում ու պահանջում է՝ Փաշինյանը ընկրկում է դրա առաջ, հետո գալիս ու մեր ժողովրդին համոզում է, որ դա բխում է մեր ժողովրդի շահերից»,- ասել է պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում