կարևոր
1051 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-02 17:19
Քաղաքական

Ցեղասպան Ալիևը հերթական պահանջն է առաջ քաշում, այն է՝ դատի տալ Ազգային հերոսներին

Ցեղասպան Ալիևը հերթական պահանջն է առաջ քաշում, այն է՝ դատի տալ Ազգային հերոսներին

Թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը, լիովին լկտիանալով արդեն իսկ ձեռք բերված հաջողություններից, պահանջում է Հայաստանի իշխանություններից, որպես «վստահության միջոց», քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին։

Ցեղասպանը, թաքնվելով «հանցագործներին պատժելու» հավանական նպատակների հետևում, որպես այդպիսին ակնարկում է ռազմական գործողությունների բոլոր մասնակիցներին, առաջին հերթին նրանց, որոնք հսկայական ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ազատագրման և զարգացման գործում: Միաժամանակ, թշնամի երկրում ոչ մի ռազմական հանցագործ չի պատժվել՝ չնայած անհերքելի և հաճախ հրապարակային փաստերին։ Ընդհակառակը, ցեղասպանը անձամբ է պարգեւատրել հանցագործներին եւ հայի գլուխ կտրողներին:

Բաքվում ընթացող «Անհայտ կորածների հիմնախնդրի լուծում. ընտանիքների ճշմարտությունը հաստատելու իրավունքի պաշտպանություն» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը հայ ժողովրդի հերոսներին անվանել է «ռազմական հանցագործներ» և պահանջել է նրանց «պատասխանատվության ենթարկվել»:

«Թեև ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարած որոշ անձինք այսօր ներկայացվում են Ադրբեջանի արդարադատության առաջ, Հայաստանում դեռևս ոչ մի մարդ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը, նրանց հերոսացրել են»,- ասել է Ալիևը։ «Որոշ անձինք» ասելով հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին, որոնք գերի են ընկել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ։ Դրանք են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը։

«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա նա պետք է խստորեն դատապարտի գերի և պատանդ ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին։ Սա կարող է դառնալ նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,- ​​ասել է ցեղասպան Ալիևը։