Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
2020 և 21 թվականները նույն պիեսի տարբեր արարներ են, որոնք իրենց տրագիզմով, ազգի ու պետականության համար իրենց բացասական ազդեցությամբ իրար լրացնում են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը մամուլի ասուլիսում։
20 թ-ին մենք ունեցանք պատերազմ, ունեցանք հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, 21 թ-ին իշխանությունը փորձեց սպանել մեր կորուստները հետ բերելու, մեր պարտությունները հաղթանակի վերածելու բոլոր հույսերը՝ փաստեց Արթուր Խաչատրյանը։
Նա համոզված է, որ Փաշինյանի վերջին ասուլիսներում հայտարարությունները նպատակ ունեն ժողովրդին ստիպել համակերպվելու պարտության հետ, քանի որ որևէ բան անել, իբրև թե, հնարավոր չէ և երբեք հնարավոր չի եղել։
Փաշինյանը, նրա խոսքով, նաև փորձել է երկրի ներսում առանձնացնել հայ ժողովրդի տարբեր հատվածները, մասնավորապես, Արցախը։
«Ի վերջո, ինքը հասկանում է, որ եթե ենթակառուցվածքային պրոյեկտները սկսեն գործել, և եթե հանկարծ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և Ադրբեջանի ու Արցախի միջև ինչ-որ խնդիրներ առաջանան, առաջին հերթին ադրբեջանցիներն ու թուրքերը փակելու են այդ ենթակառուցվածքները, ինչպես դա արել էին 90-ականների սկզբներին և նույնիսկ 80-ականների վերջերին։ Եվ որպեսզի այդ պրոյեկտները, որոնք երկրի համար կասկածելի արդյունք են ունենալու, բայց փոխարենը որոշ շրջանակների համար մեծ բիզնես շահ են ենթադրում, որպեսզի դրանք վանգի չենթարկվեն, մարդը գլխանց փորձում Արցախի հարցը լուծել և հրաժարվել Արցախից»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․