կարևոր
1603 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-02 00:03
Հասարակություն

Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից․ Թաթոյան

Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից․ Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․

«Ադրբեջանի նախագահը ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին առաջին անգամ այն էլ սպառնալիքով խոսել է 2021թ. ապրլի 13-ին. այն այսօրվա չէ:

Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից:

Ադրբեջանի նախագահն այսօր պարզապես կրկնել է այն ու նորից սպառնալիքով խոսել ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլ նաև օրենքները, Կառավարության որոշումները ու բոլոր մյուս իրավական ակտերը փոխելու մասին (ընդ որում, սա էլ նոր չէ): Այսինքն` Սահմանադրությանը հետևելու են ՀՀ օրենքները, բանակը, տնտեսությունը և այդպես շարունակ:

Այս հարցի հետ կապված` մենք ուսումնասիրել ենք ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթը. այստեղ նույն թեզերն ու հիմնավորումներն են, որով նոր Սահմանադրության հարցն առաջ է տանում ՀՀ կառավարությունը:

Այսօր Ադրբեջանի նախագահն արդեն անձամբ է գովել ՀՀ կառավարության այս քննարկումը:

Այս օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը: Մեր պետությունը դարձնում է ադրբեջանական իշխանության գերին:

Սա Ադրբեջանին բացարձակ ձեռնտու է նաև այն առումով, որ շեղում է ուշադրությունն իր հանցանքներից Արցախում ու լեգիտիմացնում դրանք:

Հիմա Ադրբեջանի համար կենսական է ամեն կերպ վերացնել 2023թ. սեպտեմբերին արցախահայերի զանգվածային բռնի տեղահանման, նրանց վերադարձի, տարբեր ժամանակաշրջանում ադրբեջանական զանգվածային հանցանքների, Հայաստանի տարածքների օկուպացիայի և մյուս թեմաները: Էլ չասած, որ զուգահեռ խորանում են հայկական մշակութային ժառանգության վերացման, թշնամանքի խորացման, Հայաստանի զավթման ադրբեջանական ծրագրերը:

Մեզ համար կենսական հարցերի (սկսած ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ ու Հայաստան ադրբեջանական ներխուժումների վերացում) վրա կենտրոնանալու փոխարեն առաջ է տարվում ադրբեջանական թելադրանք»: