| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2021-10-14 13:56
            4 տարի առաջ - 2021-10-14 13:56  
         
                
            Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Աբոլֆազլ Հասանբեյգին Mehr-ին տված հարցազրույցում անդրադարձել է երկրի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակին:
«Էրդողանը տարված է Օսմանյան կայսրության մասին պատրանքներով: Բայց ինքը՝ Էրդողանը, գիտի, որ նույնիսկ իր երկրում չունի անվտանգություն, և եթե չլիներ Իրանի աջակցությունը, ԱՄՆ-ը կարող էր մասնատել Թուրքիան:
Իրանի և Ադրբեջանի սահմանային խնդիրները և նրանց համագործակցությունը սիոնիստական ռեժիմի հետ պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով: Ալիևը պետք է իմանա, որ եթե ճանապարհները չբացվեն, հետագայում շատ խնդիրներ կունենան: Ադրբեջանի անկախացումից հետո Իսլամական Հանրապետությունը սատարեց նրանց: Իրանը երկար տարիներ օգնել է Նախիջևանին, և այսօր նրանք չպետք է խաբվեն Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից: Արևմուտքը բռնկող կրակը, ի վերջո, կկուրացնի նրանց և կվնասի:
Հայաստանը, որպես Իսլամական հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցերում Իրանին աջակցող երկիր, այսօր ակնկալում է Իրանի աջակցությունն իր անվտանգության ապահովման գործում, քանի որ ռազմական առումով խոցելի է: Իրանը ներկայումս ուսումնասիրում է իրավիճակը, բանակցում, որպեսզի միջազգային իրավունքի շրջանակներում կատարի այն, ինչ նախատեսում է գերագույն գլխավոր հրամանատարը: Նման համաձայնագիրը կարող է մեծ օգուտ տալ Հայաստանին: Իսլամական Հանրապետությունը կարող է աջակցել Հայաստանին այնպես, ինչպես օգնեց այլ երկրների ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- ասել է Աբոլֆազլ Հասանբեյգին: