| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 1729 դիտում,
        
            1729 դիտում,  1 տարի առաջ - 2024-10-11 11:39
            1 տարի առաջ - 2024-10-11 11:39  
        «Ադրբեջանն ապօրինաբար պահում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դրան նպաստում են նաև այս իշխանությունները», - նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով՝ թե մեզանից կախված ամեն բան պետք է անենք, որպեսզի կարողանանք այս ամոթի խայտառակությանը պատկերը վերացնենք, և օր առաջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվի ազատության մեջ․ դա բոլորիս պատվի և արժանապատվության հարցն է։
Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ մջազգային հանրությունը պետք է տեսնի՝ այստեղ պահանջատեր հասարակություն կա, որի համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։