Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների` Ընտրական օրենսգրքի նախագծին վերաբերող մի քանի հարցերին: Նրա խոսքով`ցանկացած քննարկում քաղաքական մշակույթի մաս է, և քննարկման արդյունավետությունը ցույց է տալիս պետական համակարգի արդյունավետությունը:
Ըստ Սարգսյանի` իշխանության դիրքորոշումը, ընտրացուցակների հրապարակման հետ կապված, կարտահայտվի քննարկումների ընթացքում, իսկ նրա անձնական կարծիքով` դա մարդու իրավունքների խախտում է:
«ՀՀ Սահմանադական դատարանն ունեցել է շատ հստակ դիրքորոշում, որը մեծապես համահունչ է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի` նախկինում տված փորձագիտական եզրակացություններին, ոչ թե Հայաստանում, այլ առհասարակ ստորագրված ցուցակների վերաբերյալ»,- նշեց նա:
Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց նաև, որ պետք է պայքարել անվստահության մթնոլորտի դեմ և դա պետք է անել այնպես, որ բոլորը վստահ լինեն, որ ընտրություններն անցել են ազատ, անկախ:
«Ցուցակները հրապարակված են, ռեգիստրը բոլորի համար բաց է, այն համակարգերը, որ դրվել են տարիների ընթացքում, վերստուգման բավական հզոր մեխանիզմներ են: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոնք չունեն բավականաչափ մարդ, նույնիսկ` տեղամասերում վստահված անձ ունենալու համար, դժվարանում են այդ ցուցակներին համապատասխան աշխատանք կատարել: Ցուցակների հետ կապված` շատ կարևոր է դինամիկան նայել. մենք ունեցել ենք լուրջ խնդիր` ցուցակների հետ կապված, այնուհետև` 12-13 թվականների ընտրությունների ժամանակ, բոլոր դիտորդները ամրագրել են, որ ցուցակները որակապես փոփոխվել են և շատ ավելի հաջող վիճակում են, քան երբևէ եղել են: Սկսել է հայտնվել նոր ձևակերպում`կա ընկալում, որ ցուցակների հետ կապված խնդիր կա: Ընկալումների հետ դժվար է ավելի պայքարել, քան փաստերի: Եթե կան փաստեր, որ ցուցակում կան մարդիկ, որոնք չպետք է լինեն, որ կան կրկնվող մարդիկ, յուրաքանչյուր դեպքի հետևից պետք է գնալ, ու դա քաղաքացիական հասարակության, բոլոր քաղաքական ուժերի պատասխանատվությունն է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե տպավորություն է, որ իշխանությունը մեխանիզմներ է ստեղծում ինքն իր դեմ պայքարելու համար, որ կեղծիք չանի, Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ իշխանությունը նպատակ չունի կեղծիք անելու, և արդար ընտրությունները հենց իշխանության շահերից բխող երևույթ են, պետք է ամեն ինչ անել, որ հաջորդ ընտրությունները լինեն շատ ավելի լավը, քան նախորդը:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելուն: «Կարծում եմ` ամեն քաղաքացու իրավունքն է օրենսդրությամբ նախատեսված կարգով ստեղծել քաղաքական կուսակցություն»,- ասաց նա: