կարևոր
5293 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 15:14
Հասարակություն

Օդից բաներ չեմ ասում, հորդորում եմ հետամուտ լինել․ պատգամավորը՝ Քերոբյանին

«Պարոն Քերոբյան, հիմնավորման մեջ ասացիք, որ աճել է թանկարժեք մետաղների արտահանումը նախորդ երկու տարիներին, դրա մեջ ո՞ր բաժինն է վերաարտահանմանն ընկնում և ո՞ր երկիրն է հիմնականում,որ այդ շղթայի երրորդ կողմն է․ ըստ էության, մեր գնհատմամբ, ակնհայտ  է, որ այդ արտահանման մեջ  էական բաժին ունի վերաարտահանումը՝ ակնհայտ պարզ պատճառներով։

Եվ երկրորդ հարցս վերաբերվում է պետական տուրքերի քաղաքականությանը․, ուղղակի    նախագծին չի  առնչվում բայց կարևոր է  էկոնոմիկայի նախարարության տեսանկյունից․  2023 թվականի վերջին աշխատանքային օրը Երևանի  քաղաքապետարանը շինարարության թույլտվության տուրքերը տասնյակ անգամներով բարձրացրեց և օրեր հետո ոժի մեջ մտավ, և դա վերաբերվում է շինթույլտվություն ստացած կազմակերպություններին, ոլորտն այնքան էլ ողջունելի վիճակում չէ հիմա տարբեր պատճառներով ․․․ Արդյո՞ք քննարկել եք այդ նախագիծը, և որքան էլ Երևանի ավագանու որոշումն  է, բայց Երևանը ՀՀ տնտեսության հիմնական մասն է, որովհետև Գործատուների հանրապետական միությունը ինձ էլ է դիմել նամակով՝  հրատապ քննարկում անելու խնդրանքով, կարևոր խնդիր է, օրինակ ոլորտում քաջատեղյակներն իրական մեծ ռիսկեր են տեսնում»,-Աժ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով  ՀՀ էկոնոմկայի նախարար Վահան Քերոբյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։