Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած նրան, որ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղության օրակարգի մասին, այնուամենայնիվ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է հետամուտ լինել իր ծրագրերի իրագործմանը, այն է՝ Հայակական պետականության վերացումը: Սա Թուրքիայի վաղեմի ծրագիրն է, որը միջին դարերից սկսած փորձում է իրականություն դարձնել ոչ միայն Արեւմտյան Հայաստանի, այլ նաեւ Արեւելյան Հայաստանի նկատմամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները, նաեւ ՀՀ իշխանությունների ներկա վարքագիծը նրանց մղում է ավելի գործնական քայլերով դա իրականություն դարձնել:
«Ապառաժ»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը:
Վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից շատ է խոսվում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իբր 13 եւ ապա ՀՀ ԱԺ նախագահի խոսքով 16 կետերի շուրջ համաձայնության են եկել եւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մոտ են Խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Սակայն Ադրբեջանի նախագահի մոտ այդ պատրաստակամությունը չի նկատվում, այն չերեւաց ոչ Ռուսաստանում՝ վերջերս կայացած հանդիպմանը, ոչ նրա հետագա հայտարարություններում ու քայլերում:
Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով բանակը զինում եւ ապա Հայաստանին մեղադրում՝ իբր ապագա սադրանքների համար: Այս իրավիճակում ի՞նչ սպասել.
«Իհարկե, Ադրբեջանի պահանջներն անսահման են եւ նրանք նոր զիջում ստանալուց հետո նոր պահանջներ են ներկայացնում: Նաեւ տարբեր ճնշումներ են գործադրում, որ ՀՀ իշխանությունները պետք է ներողություն խնդրեն այն ամենի համար, որ իբր կատարվել է Ադրբեջանի նկատմամբ, կամ Արցախի ռազմակական եւ քաղաքական ղեկավարությանը Բաքվում ապհելու ժամկետներն են երկարացնում, նաեւ լուրջ մեղադրանքներ առաջադրում, այսպես փորձում են Հայաստանի վրա ճնշումները մեծացնել եւ նրանց նպատակն է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին»,- նշել է Վահրամ Բալայանը, հավելել, որ Ադրբեջանը որպես պետություն ձեւավորվել է 20-րդ դարի սկզբներին՝ 1918 թ-ին, Թուրքիայի անմիջական ծրագրով եւ նախաձեռնությամբ եւ այժմ խոսել պատմական Հայաստանի տարածքների մասին՝ անհեթեթություն է: Խաղաղության օրակարգը խաբկանք է, Ադրբեջանը շարունակելու է իր պահանջները ներկայացնել մինչեւ չհանդիպի լուրջ դիմադրության: