Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանակի օրը այլ պայմաններում ենք տոնում, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մենք գտնվում ենք հուսահատության մեջ։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Արցախի հայաթափումից հետո մեզ անհրաժեշտ է, որ կարողանանք գոտեպնդվել ու ոտքի կանգնել։ Դժվար է՝ այսօր գնահատել բանակի վիճակը։ Այսօրվա իշխանությունները պարտավոր էին պատերազմից հետո ամբողջ թափով վերականգնել բանակի մարտական կարողությունները։ Բայց ակնհայտ է, որ եթե ինչ-որ բան կատարել են, արել են ուշացումով ու թերացումներով։ Որքան էլ դժվար լինի՝ հայկական բանակի հրամանատարներն ու զինվորները բոլոր փուլերում էլ մարտնչել են ու «Եռաբլուր»-ը դրա առհավատչյան է»,- ասաց նա։
ՊՆ նախկին նախարարի խոսքով՝ բանակն այն կառույցն է, որ կարճ ժամանակահատվածում արագորեն կարող է վերականգնել իր երբեմնի համբավը։
«Մեր բանակը կազմավորվել է չափազանց դժվարին՝ պարտադրված պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի շրջափակման ու երկրաշարժի պայմաններում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ կառուցել ու հասնել հաղթանակների։ Միասնականությունը ու բարոյահոգեբանական ոգին այն գործոններն են, որոնց շնորհիվ կարող ենք հասնել հաղթանակների, բայց այս իշխանությունների ժամանակ միասնականությունը ոչնչացվեց։ Կանոնավոր բանակը այս իշխանությունների օրոք նորից վերածվեց կամավորական ջոկատների, ու մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որոնց մեծ մասը հակառակորդից ձեռք բերված ավար էր, զգալի մասը հանձնեցին Ադրբեջանին»,- ասաց Օհանյանը։
Վերջինիս խոսքով 44-օրյա պատերազմի պարտության պատճառներից մեկը պառակտվածությունն էր ։
«Ընդ որում պարտություն կրել է ոչ թե բանակը, այլ այս իշխանոթյունների ղեկավարած պետությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։