Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրում տեղի ունեցավ Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ վերջին շրջանում սահմանին տիրող իրավիճակին ու ասաց՝ այս ընթացքում լարված չէ, հայկական և արցախյան բանակի ստորաբաժանումները պահպանում են հրադադարի պայմանավորվածությունը և կարելի է ասել, որ շատ քիչ կրակոցներ են լինում:
«Եզրակացությունը մեկն է, որ իրականության մեջ հրամանատարների և նրանց ենթակա զինծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ խաղաղ վիճակը պահպանվում է»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով կորցված 800 հեկտար տարածքին՝ նա ասաց, որ բազմիցս նշել է, որ այդ տարածքները գտնվում են ԼՂՀ ՊԲ համապատասխան ստրաբաժանումների հսկողության ներքո:
Ինչ վերաբերում է Վիեննայում ձեռք բերված՝ սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրման պայմանավորվածությանը, նախարարը նշեց. «Մեր ցանկությունը մեկն է, որ դրանք որքան հնարավոր է արագ տեղադրվեն»: Օհանյանը ժամկետների մասին մանրամասներ չներկայացրեց:
Խոսելով Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանին ինչ-որ պաշտոն տրամադրելու հնարավորության մասին, նա ասաց, որ ինքը չէ որոշողը, բայց այս պահին ՊՆ-ում բոլոր պաշտոններն ու հաստիքները համալրված են:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սահմանային հարաբերական հանգիստը, հնարավո՞ր է դրան լայնածավալ ռազմական գործողություններ հաջորդեն, Օհանյանը պատասխանեց, որ այսօր այդպիսի տվյալներ չունեն: «Իրավիճակը մենք վերահսկում ենք, իրադրության գնահատման արդյունքում համապատասխան հետևություններ ենք անում: Բանակն այսօր մշտապես զբաղված է պատերազմական գործողությունների պատրաստությամբ»,- ասաց նա: