Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու, սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ։
Նա վստահեցրեց, որ վերջին պատերազմում այսօրվա իշխանությունները ամեն ինչ արել են, որ պատերազմ լինի և ամեն ինչ արել են, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի և խրախուսել են նահանջը։ Նրա համար անհասկանալի է նաև, որ մխրճման գոտում՝ ձախողած հրամանատարներին, շնորհել են «Ազգային հերոսի» կոչումներ։
Սեյրան Օհանյանը նկատեց, որ եթե ինչ-որ մի ստորաբաժանումում ձախողում է լինում, այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է․ «Հիմա ձախողել է նաև պետությունը ու պետք է փոխվի»։
Նիկոլ Փաշինյանի ամեն մի հայտարարությունից հետո փորձում են շտկել վիճակը, թե՝ այսպես չէր ուզում ասել, այսպես էր ուզում ասել՝ նշեց գեներալ-գնդապետը։
«Փորձում են հերքել յուրաքանչյուր արտահայտություն․ այնպես է ստացվել, որ այսօր Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներն իրավունք չունեն հարց տալ վարչապետին՝ բոլոր հարցերը լղոզվում են, փակվում են», - ասաց Սեյրան Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը նկատեց, որ այսօր մտավորականներն ու զինվորականները կարող են այս իրավիճակով մտահոգված լինել և երկիրը շարժել առաջ, որոնք էլ հետագայում, համագործակցված աշխատանքի արդյունքում, կարող են դառնալ հայ ազնվականության հիմքը։
«Բանակը փառավոր ճանապարհ է անցել և բանակի անցած ճանապարհի հիմքում ընկած է մեր դարավոր պայքարի ոգին, մեր ֆիդայիների ըմբոստությունը, մեր մեծ ռազմավարական մտածելակերպ ունեցող զորավարների՝ օպերատիվ արվեստին տիրապետելը, արցախյան ազատամարտի ոգին և նաև այս բոլոր պատերազմների՝ առաջին, ապրիլյան, 14-15 թթ լարվածությունների և նաև վերջին պատերազմում մեր հրամանատարի և զինվորի ոգին։ Բանակը այն կառույցն է, որը բոլոր այդ ժամանակահատվածներում կազմակերպչորեն տարբերվել է մնացած կառույցներից։ Հիմա էլ դրա շուրջը պետք է հավաքվենք, որ կարողանանք դուրս գալ այս հետպատերազմյան իրավիճակից»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին իրենք եկել էին մի այնպիսի աստիճանի, որ 2008 թ-ին բարեփոխումների ծրագիր էին կազմել, որը բաղկացած էր 2011-15 թթ և 2016-20 թթ զարգացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրերից, որոնց արդյունքում ամեն մի ժամանակահատվածում ապահովել են բանակի զարգացումը։
Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ իր ղեկավարման ժամանակ 5 զորավարժություն ենք անցկացրել, որոնցից ամենախոշորը՝ «Շանթ 2015»-ն էր, որ ավարտվեց պետական մակարդակի զորավարժությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․