|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոն են այցելել երկրի առաջին դեմքերը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ:
«Պետք է անենք ամեն ինչ` բանակի հետ միասին մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Խորհրդանշական է, որ առաջինը մենք այցելում ենք Եռաբլուր՝ մեր մարտական ընկերներին ևս շնորհավորելու, նրանց հարազատներին շնորհավորելու: Նրանցից յուրաքանչյուրի անունը լսելիս մեր միջով սարսուռ է անցնում: Ցավն ու սխրանքը շաղախվում, դառնում են հպարտություն մեր մարտական ընկերների և բանակի համար, հետո կարծրացնում, դառնում պատասխանատվություն՝ այսուհետ սխալներ չգործելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա կարծիք հայտնեց, որ բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասել, որ հայկական բանակը տարածաշրջանում գործունակ ու մրցունակ բանակ է, այն հաղթանակած բանակ է: «Ամեն օր Արցախում, մեր սահմաններին, շփման գծում իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով»,- ասաց նախարարը: