|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:
«Նրանք մասնակցել են որոշակի ապահովման ու ինժեներական ապահովման աշխատանքներին, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից», - ասաց Օհանյանը։
Նշենք, որ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ նաև միջադեպ, Արեգնազ Մանուկյանն իր խոսում օգտագործեց Նիկոլենք բառը, ինչը վրդոհվեցրեց իշխանականներին, իսկ ԱԺ նախագահն էլ սպառնաց կարգապահական տույժով: