Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Քաղաքալնա ճնշումները եղել են, կան ու կմնան, բայց իրավունքի դաշտում այլընտրանք չկա, եթե այս տրամաբանությունը շարունակենք հետագա ատյանների դեպքում, ամենայն հավանականությամբ, շատ լուրջ հիմքեր է ստեղծում․ կհորդորեմ հիմա ԱԱԾ-ին մտածի ոչ թե բողոքարկման, այլ՝ համակարգային հարցերը քննարեկու ու համատեղ որոշվողլուծումների մասին․․․ Ինձ չի հետաքրքրում՝ ԱԱԾ-ն կխայտառակվի, թե՞ չի խայտառակվի։ Ինձ մտահոգում է հարցը, որ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք տարբեր առիթներով թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի տպավորություն են թողնում իրենց արտահայտած մտքերով ու վարքագծով, արդյոք սա ազգային անվտանգության համար սպառնալիք չէ»- հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ թողնելով այս ամենը՝ ԱԱԾ-ն հայրենանվեր գործունեությամբ զբաղվող անձանց է հետապնդման ենթարկում։
«Ազգային անվտանգության ծառայությունն իսկապե՞ս մտահոգված է ազգային անվտանգության հարցերով, իմ ասածը սա է։ Եկեք քննարկենք այդ հարցերը եւ լուծում գտնենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ժամանելով Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում պարզել էր, որ ինքն արդեն Հայաստանի իշխանությունների համար անցանկալի անձ է՝ «պերսոնա նոն գրատա», և Փափազյանին ստիպել էին հենց օդանավակայանից հետ վերադառնալ Ֆրանսիա։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։
Ավելի ուշ նույն բանը տեղի էր ունեցել սփյուռքահայ ՀՅԴ-ականներ` Մասիս Աբրահամյանի և նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի պարագայում, հետագայում այս ցանկում հայտնվեցին նաևՀՅԴ այլ անդամներ։
Իսկ օրերս ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։
Մանրամասն՝ տեսանյութում։