|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հոկտեմբերի 1-ին Մատենադարանի շենքի դիմաց ընթանում է Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործուննեության դեմ ակցիա, որը նախաձեռնել է «ՎԵՏՕ» շարժումը: Նախաձեռնողների նախօրեին տարածած հայտարարության մեջ ԵՏՄ երկրներում շահագրգիռ հասարակական կառույցներին եւ նրանց գործընկերներին ուղղված ակտիվ համագործակցության կոչ է պարունակվում արտասահմանյան գործակալական ցանցերի մերկացման եւ դրանց հակապետական գործունեության կանխման գործում:
Երեւանում ԵՏՄ գագաթնաժողովի օրը կանցկացվեն եվրասիական ինտեգրացիայի կողմնակիցների եւ հակառակորդների եւս 2 ակցիաներ: 12.00-ին Կառավարության շենքի դիմաց կհավաքվեն չգրանցված Եվրոպական կուսակցության կողմնակիցները, որոնք հանդես են գալիս ընդդեմ երկրում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի անցկացման: Այս պահին ոչինչ հայտնի չէ նրանց հետագա գործողությունների, ինչպես նաեւ արեւմտամետ ՀԿ-ների մտադրությունների մասին: 13.15-ին Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ տեղի կունենա եվրասիական ինտեգրացիայի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցների հակաակցիան: Այն նախաձեռնել են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի Սոցիալական արդարության կուսակցությունը։

News.am