կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 15:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց պատմությունն ու Հայոց լեզուն առնչվում են ազգային անվտանգությանը. Էդիկ Մինասյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում բացակայում է ուսանողական գիտական ընկերության վերաբերյալ իրավակարգավորումը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Ազգային ժողովում՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ:

Նա առաջարկեց նախագծի 5-րդ հոդվածում սահմանել, որ բուհում գործում է ուսանողական գիտական ընկերություն, որի ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է բուհի կանոնադրությամբ։ 

Ըստ Մինասյանի՝ Հայոց պատմություն և Հայոց լեզվի կարևորությունը  հայեցի դաստիարակության, ազգային ինքնության, աշխարհայացք ձևավորելու և հայրենասեր սերունդ դաստիարակելու մեջ է և սրանք ազգային անվտանգությանն առնչվող հարցեր են:

«Առաջարկում եմ նաև՝ բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը թողնել պարտադիր, իսկ ծրագրային հավատարմագրումը դարձնել կամավոր, նախագծով պահպանել ուս. տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների մրցութային հիմունքներով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցություն տրամադրելու հնարավորություն, օրենքով սահմանել, որ ԵՊՀ-ն կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է կառավարությունը»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ բնակչության՝ հատկապես մտավորականության, ուսանողների, դասախոսության  շրջանում առկա այս մտահոգությունները ինչ-որ ձևով պետք է փարատել և խնդրեց հաշվի առնել առաջարկները:

Մինասյանը նաև խորհուրդ տվեց, որ, թեկուզ առանց պարտադիր բաղադրիչի, ամրագրվի հայագիտական առարկաների գերակայությունը, որը կարևորվում է նաև բանակում Հայոց պատմություն դասավանդմամբ և «վերջերս դեբատի ժամանակ պատմության իմացությամբ» (նկատի ունի Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև դեբատը՝ խմբ.):

Մանրամասն՝ տեսանյութում․