Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանի (Արտոնագիր № 3091) համակարգմամբ հանրապետությունում բարձր հեղինակություն վայելող իրավաբանների կողմից մատուցվելու են քրեական, քաղաքացիական, վարչական, ֆինանսական ոլորտներում իրավաբանական ծառայություններ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
«Օպերատիվ աշխատանքի մեծ փորձ ունեցող մեր մյուս գործընկերների կողմից գեներալ-լեյտենանտներ Հրանտ Եպիսկոպոսյանի և Վրեժ Արզումանյանի համակարգմամբ տրամադրվելու է նաև օպերատիվ, անվտանգային խնդիրներին առնչվող խորհրդատվություն:
Առանձնակի աշխատանք է տարվելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, շահագրգիռ մասնագիտական շրջանակների հետ նախաձեռնվելու է ոլորտի հանրային քաղաքականության բարեփոխման գործընթաց:
Հարկ է ընդգծել, որ մեր գործունեության ընթացքում կիրառվելու է «Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրո» ՍՊ ընկերության հետ ստորագրված հուշագրի շրջանակներում առկա գործիքակազմը, որը թույլ է տալու գործող օրենսդրության սահմաններում լուծելի դարձնել հետևյալ խնդիրները`
• ՀՀ-ում և արտերկրում ֆիզիկական և իրավաբանական անձանց որոնում, նրանց վերաբերյալ տեղեկատվության ստուգում և տեղեկատվության ներկայացում,
• ՀՀ-ում և արտերկրում փնտրվող գույքի ակտիվների որոնում,
• բիզնեսում նորագույն անվտանգային տեխնոլոգիաների և մոտեցումների ներդրում, տեղեկատվական արտահոսքի և ֆինանսական զեղծարարությունների գծով խորհրդատվությունների տրամադրում:
Ուժեղ, բանիմաց, թիմային աշխատանք իրականացնելու համար համագործակցության ենք հրավիրում քննչական և օպերատիվ աշխատանքի փորձառություն ունեցող, պահեստազորում գտնվող ԱԱԾ, ինչպես նաև իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին:
Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև նման խորհրդատվության անհրաժեշտություն ունեցող անձինք կարող են դիմել մեզ (հասցե` Փ. Բուզանդի 3/1, հեռ.՝ (+ 374) 94 960 330): Կոնֆիդենցիալությունը երաշխավորում ենք»,- նշված է հայտարարության մեջ: