կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 18:35
Հասարակություն

Վաղը բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու

Վաղը բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Ս. Պատարագը կսկսվի 10.30-ին:

Քրիստոսի Անվանակոչության տոնը

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս»՝ նշանակում է «Փրկիչ»: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, պատվիրում է մանկան անունը Հիսուս դնել:

Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որը նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա» բառին: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն: