Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հունիսի 26-ին, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է հավաք-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական կարևորությունը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասախոսություններ կարդացել ժամանակակից պատերազմների բնույթին և օպերատիվ պատրաստմանը վերաբերվող թեմաներով:
Պաշտպանությանը պետության պատրաստման և ռազմավարական զսպման թեմաներով դասախոսություններ է կարդացել ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը` առանձնացնելով բնակչության պատրաստումը պատերազմին և դրա շրջանակներում քաղպաշտպանության խնդիրները:
Հավաք-պարապմունքի ընթացքում մարզպետները հնչեցրել են իրենց հուզող հարցերը: Դասախոսությունների ընթացքում և դրանց ավարտին ծավալվել են կառուցողական քննարկումներ:
Ամփոփելով հանդիպումը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր գոհունակությունն է հայտնել, նշելով, որ մոտ ապագայում կազմակերպվելու է հերթական հավաք-պարապմունքը` տեսական գիտելիքները և գործող կարգավորումները գործնականում կիրառելու միջոցով առկա խնդիրների վեր հանման և դրանց լուծման նպատակով: