Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բոլոր հարցերի փորձագետ Իոաննիսյանի համակարգմամբ գործող ՖԻՊ-ը իմ արտահայտած պնդման վերաբերյալ ակնհայտ սխալ «փաստերի ստուգում» է իրականացրել (հղումը՝ մեկնաբանությունում): Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ես պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ քպ-ի նշանակած ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին որևէ դիմում չեմ հասցեագրել։ Հիմա նաև ավելացնում եմ, որ նրա պաշտոնավարման օրոք երբեք չեմ զանգահարել ՄԻՊ հաստատության «թեժ գծին»՝ իրավական աջակցության խնդրանքով։
Եթե դիմել կամ զանգահարել եմ, ապա արտոնում եմ հրապարակել դիմումս կամ հեռախոսազանգի ձայնագրությունը։ Եթե ՖԻՊ-ը դրանք չհրապարակի, ապա հերթական անգամ կարձանագրվի, որ այդ կառույցը քաղաքական պատճառներով չարաշահում է «փաստերի ստուգման» իր հանրային հանձնառությունը»,- գրել է Մելիքյանը։