Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ հայտարարություններ են հրապարակում, որ իրենց անհրաժեշտ են սկսնակ իրավաբաններ, կարելի է նաև՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչի համար են իրավաբաններ ընդունում աշխատանքի: Մեր աղբյուրները հայտնեցին, որ ՔՊ–ն ստեղծում է խորհրդատվական կենտրոն, որը քաղաքացիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն է մատուցելու:
Եթե հաշվի առնենք, որ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, իսկ նախորդ ընտրություններին որոշ կուսակցություններ պարբերաբար նման խորհրդատվություններ մատուցել են, ինչն, ի դեպ, նույն ՔՊ–ականների կողմից որակվել է որպես ընտրակաշառք, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ևս այդ ճանապարհով է գնում: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ նորաթուխ իրավաբաններին վճարվելու է մոտ 100.000 դրամ աշխատավարձ:
Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավաբանական խորհրդատվական կենտրոնի ձևավորման աշխատանքները համակարգում է մասնագիտությամբ լրագրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, ով փափագում է դառնալ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար»: