Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ցանկանում է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ընկերություն վարձել: Կարևորն այն է, թե ի՞նչ հարցերի շուրջ է ցանկանում խորհրդատվություն ստանալ հանձնաժողովը: Ուսումնասիրելով այդ հարցերը՝ կարելի է հանգել եզրակացության, որ հանձնաժողովը ընդհանրապես մտադիր չէ վերլուծել, թե ի՞նչ է տեղի ունեցել էներգահամակարգում անցած տարիներին, ինչո՞ւ են այդքան պարտքեր կուտակվել, ինչո՞ւ են այդքան վեծ կորուստներ արձանագրվել, ի՞նչ մեխանիզմով է թալանվել համակարգը և այլն։
Հանձնաժողովը խնդիր է դնելու ապագա խորհրդատուի առաջ պարզել, թե ինչպես պետք է հաշվարկել սակագինը, ուսումնասիրել ու վերլուծել շուկան և հետագայում մշակել ռազմավարական զարգացման ծրագիր: Եվ վերջ: Այսինքն արվել է ամեն ինչ, որ հանկարծ ոչ ոք չփորձի փորփրել համակարգում այս պահին առկա իրողությունները: Մի խոսքով իրականանում են այն կանխատեսումները, որ գործող իշխանությունը ամենևին էլ չի փորձի «մաքրել» համակարգը, այլ ընդամենը կփորձի ստեղծել քրտնաջան աշխատանքի իմիտացիա և ժամանակ շահել: Այս որոշումը դրա լավագույն ապացույցներից մեկն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։